Դասընթացում դիտարկվում է ուղղաձիգի շեղման և բարձրությունների անոմալիայի հաշվման ժամանակակից մեթոդը, խոտորվող պոտենցիալի որոշումն ըստ Ստոքսի, Վենինգ-Մեյնեսի, Մոլոդենսկու, գեոդեզիական չափումների արդյունքներում գրավիտացիոն դաշտի անհամասեռության հաշվի առնումը: Գրավիտացիոն դաշտի անհամասեռության ադեցությունը ինժեներական գեոդեզիայում, ուղղաձիգի շեղման ազդեցությունը երկրաչափական և եռանկյունաչափական նիվիլերացման արդյունքների վրա, գեոդեզիական չափման արդյունքներում գրավիտացիոն դաշտի անահամասեռության հաշվի առնման հիմնական փուլերը, գեոիդի հաշվումը օգտագործելով գրավիտացիոն մոդելը, Ստոքսի բանաձևը և կոմբինացված մեթոդ: