Դասընթացի նպատակն է՝ որակական նոր հարթության վրա բարձրացնել ուսանողների վերլուծական և հիմնավորման կարողությունները, արդյունավետ քննարկումներ և բանավեճեր կատարելու հմտությունները:
Դասընթացում դիտարկվում են գոյաբանության, իմացաբանության և սոցիալ-փիլիսոփայական հիմնախնդիրները, որոնք նպաստում են հասարակության մեջ և շրջակա միջավայրում մարդու տեղի ու դերի ճիշտ գնահատմանը, հիմնավորված արժեհամակարգի պահպանմանը: