Դասընթացում դիտարկվում են ընդհանուր հասկացություններ ճարտարապետական հորինվածքի վերաբերյալ, հորինվածքի հիմնական հատկանիշները, տեսողական ընկալման օրինաչափությունների վրա հիմնված՝ ճարտարապետական հորինվածքի երեք տեսակները, դրանց առանձնահատկությունները, ծավալատարածական հորինվածքի հիմնական միջոցներն ու օրինաչափությունները, պատմական տարբեր ժամանակաշրջաններում ձևավորված ճարտարապետական ուղղությունների ոճական, հորինվածքային առանձնահատկությունները, ինչպես նաև հորինվածքի վերլուծության հետ կապված հիմնախնդիրները, որոնք վերաբերում են ճարտարապետության տեսության բնագավառին: