Ճարտարապետության տեսություն, պատմաճարտարապետական ժառանգության վերականգնում և վերակառուցում, գեղեցիկ արվեստ և պատմություն

Դասընթացում դիտարկվում են ընդհանուր հասկացություններ ճարտարապետական հորինվածքի վերաբերյալ, հորինվածքի հիմնական հատկանիշները, տեսողական ընկալման օրինաչափությունների վրա հիմնված՝ ճարտարապետական հորինվածքի երեք տեսակները, դրանց առանձնահատկությունները, ծավալատարածական հորինվածքի հիմնական միջոցներն ու օրինաչափությունները, պատմական տարբեր ժամանակաշրջաններում ձևավորված ճարտարապետական ուղղությունների ոճական, հորինվածքային առանձնահատկությունները, ինչպես նաև հորինվածքի վերլուծության հետ կապված հիմնախնդիրները, որոնք վերաբերում են ճարտարապետության տեսության բնագավառին: 


Դասընթացում դիտարկվում են պատմաճարտարապետական հուշարձանների և համալիրների պահպանության, ամրակայման, վերականգնման, օգտագործման տեխնիկական և մեթոդական սկզբունքները և հիմնախնդիրները, որոնք վերաբերվում են մշակութային ժառանգության պահպանման բնագավառին:

“Ճարտարապետական նյութագիտություն”   դասընթացն ընդգրկված է  ընդհանուր մասնագիտական  կրթամասում:              

Դասընթացում դիտարկվում են շինարարական նյութերի ու արտադրանքների և ճարտարապետական ձևաստեղծման, շենքերի և շինությունների կոնստրուկտիվ նոր լուծումների փոխհարաբերություններին, ճարտարապետական ոճերի և կերպարների ստացման հիմնախնդիրները, որոնք վերաբերվում են ճարտարապետական նախագծման և շինարարության  բնագավառին: